Լրահոս

29.10.2014 12:28


Լարիսա Ալավերդյան. «Արցախում ադրբեջանցի դիվերսանտների դեմ դատավարությունն օրինական է»

Լարիսա Ալավերդյան. «Արցախում ադրբեջանցի դիվերսանտների դեմ դատավարությունն օրինական է»

Այսօրվա ասուլիսին «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը հայտնել է, որ Արցախում ընթացող ադրբեջանցի դիվերսանտների դեմ դատավարությունը օրինական է: Ըստ բանախոսի՝ «չճանաչված պետություն» հասկացությունը որևէ կերպ չի կարող անդրադառնալ դատավարության օրինականության հարց բարձրացնելու վրա:

«Պետք է ողջունելի համարել, որ չճանաչած երկրում գործում են մարմիններ, որոնք խարսխված են միջազգային օրենսդրության իրավունքի նորմերի վրա»,-ասել է Լարիսա Ալավերդյանը՝ ընդգծելով, որ մենք պետք է ոչ թե ապացուցենք, թե մեզ հարազատ է մնում միջազգային հումանիտար իրավունքը, այլ այն, որ դա մեր կենսակերպն է:

Բանախոսը նաև նշեց, որ թեև ադրբեջանական ԶԼՄ-ն գրել էր, թե դատավարությանն ադրբեջաներենի թարգմանիչ չի ապահովվել, սակայն ամբաստանյալները բավականաչափ տիրապետում են ռուսերենին, և թարգմանչի կարիք չի եղել: Դատավարությունն ընթանում է հայերեն, ամբաստանյալների համար՝ ռուսերեն թարգմանությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը