Լրահոս

29.10.2014 11:04


22-ամյա վարորդը Կոմիտասում BMW X5-ով կոտրել է ծառերն ու բախվել բնակելի շենքի պատին

22-ամյա վարորդը Կոմիտասում BMW X5-ով կոտրել է ծառերն ու բախվել բնակելի շենքի պատին

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-07:00-ի սահմաններում Երևան քաղաքի Կոմիտաս 35Ա շենքի բնակիչ, 22-ամյա Արշակ Ավագյանը, վարելով BMW X5 մակնիշի 81 ԼQ 888 համարանիշի ավտոմեքենան, Կոմիտասի պողոտայում դեպի «Լամբադա» կամուրջ ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 61 շենքի կամարաձև պատին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը