Պաշտոնատար անձանց կողմից Հարություն Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հարություն Մ.-ն գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին հանրապետական հիվանդանոցում վիճաբանել է բուժանձնակազմի հետ, որի կապակցությամբ հիվանդանոց ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել, այնուհետև` տարվել է ոստիկանության հիշյալ բաժին: Այնտեղ ոստիկանները շարունակել են իրեն ծեծի ենթարկել, ինչի հետևանքով վատացել է ինքնազգացողությունը և շտապօգնության կողմից տեղափոխվել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Պաշտոնատար անձանց կողմից Հարություն Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հարություն Մ.-ն գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին հանրապետական հիվանդանոցում վիճաբանել է բուժանձնակազմի հետ, որի կապակցությամբ հիվանդանոց ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել, այնուհետև` տարվել է ոստիկանության հիշյալ բաժին: Այնտեղ ոստիկանները շարունակել են իրեն ծեծի ենթարկել, ինչի հետևանքով վատացել է ինքնազգացողությունը և շտապօգնության կողմից տեղափոխվել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: