Հյուսիսային Կորեան չեղարկել է Հարավային Կորեայի՝ բարձր մակարդակով բանակցելու նախաձեռնութունը
Հյուսիսային Կորեան չեղարկել է Հարավային Կորեայի առաջարկությունը՝ այս շաբաթ բարձր մակարդակով անցկացնել միջկորեական բանակցություններ։ Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Միավորման հարավկորեական նախարարությունը։ Հյուսիսային Կորեայի Պաշտպանության պետական կոմիտեն Սեուլ ֆաքս է հղել, որում արտահայտել է իր դժգոհությունը Հարավային Կորեայից Հյուսիսային Կորեա թռուցիկներով փուչիկներ բաց թողելու կապակցությամբ, որոնք պարունակում էին փհենյանական ռեժիմի քննադատություն։
Ավելի վաղ պաշտոնական Սեուլն առաջարկել էր Փհենյանին բանակցություններ անցկացնել նախարարների մակարդակով հինգշաբթի՝ հոկտեմբերի 30-ին, Փհանմունջոմ սահմանակետում, որը բաժանում է երկու երկրները և փաստացի սահման է ծառայում Կորեական թերակղզու հյուսիսի և հարավի միջև։
Հյուսիսային Կորեան չեղարկել է Հարավային Կորեայի՝ բարձր մակարդակով բանակցելու նախաձեռնութունը
Հյուսիսային Կորեան չեղարկել է Հարավային Կորեայի առաջարկությունը՝ այս շաբաթ բարձր մակարդակով անցկացնել միջկորեական բանակցություններ։ Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Միավորման հարավկորեական նախարարությունը։
Հյուսիսային Կորեայի Պաշտպանության պետական կոմիտեն Սեուլ ֆաքս է հղել, որում արտահայտել է իր դժգոհությունը Հարավային Կորեայից Հյուսիսային Կորեա թռուցիկներով փուչիկներ բաց թողելու կապակցությամբ, որոնք պարունակում էին փհենյանական ռեժիմի քննադատություն։
Ավելի վաղ պաշտոնական Սեուլն առաջարկել էր Փհենյանին բանակցություններ անցկացնել նախարարների մակարդակով հինգշաբթի՝ հոկտեմբերի 30-ին, Փհանմունջոմ սահմանակետում, որը բաժանում է երկու երկրները և փաստացի սահման է ծառայում Կորեական թերակղզու հյուսիսի և հարավի միջև։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։