Լրահոս

29.10.2014 10:28


ԱՄՆ իշխանություններն ուժեղացնում են կառավարական շենքերի հսկողությունն ահաբեկչական սպառնալիքի պատճառով

ԱՄՆ իշխանություններն ուժեղացնում են կառավարական շենքերի հսկողությունն ահաբեկչական սպառնալիքի պատճառով

ԱՄՆ իշխանությունները որոշում են ընդունել ամրապնդել կառավարական շենքերի պաշտպանությունը Վաշինգտոնում և երկրի տարածքում։ Այս մասին հաղորդել է ազգային անվտանգության նախարար Ջեյ Ջոնսոնը։
«Ես կարգադրել եմ պաշտպանության Դաշնային ծառայությանն ուժեղացնել անվտանգության ռեժիմը տարբեր կառավարական հիմնարկներում, կարևոր այլ քաղաքներում և տեղերում», – ասել է նա։
Այդպիսի որոշում ընդունելու պատճառներն ակնհայտ են՝ ահաբեկչական կազմակերպությունների կողմից (մասնավորապես, «Իսլամական պետության») շարունակվող՝ ԱՄՆ–ում գրոհներ կազմակերպելու սպառնալիքները, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ։
Գերատեսչության ղեկավարը նշել է, որ ձեռնարկված միջոցները նախազգուշության համար են արված։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը