Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 01.22-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դիան գյուղում քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձորից (մոտ 20 մ) դուրս են բերել Ք. Օ.ին (ծնվ.1955 թ.) և հանձնել շտապ օգնության աշխատակիցներին. վերջինս տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Քաղաքացին ընկել է ձորը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 01.22-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դիան գյուղում քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ձորից (մոտ 20 մ) դուրս են բերել Ք. Օ.ին (ծնվ.1955 թ.) և հանձնել շտապ օգնության աշխատակիցներին. վերջինս տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: