ԱՄՆ–ը մի շարք ավիահարվածներ է հասցրել զինյալների դիրքերին Իրաքում և Սիրիայում
Ամերիկյան զինծառայողները, դաշնակիցների աջակցությամբ, մի շարք հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» զինյալների դիրքերին Իրաքում և Սիրիայում։ Այս մասին այսօր հաղորդել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը։ Համաձայն այդ տեղեկությունների՝ սիրիական սահմանամերձ Քոբանի քաղաքի մոտ չորս ռմբակոծության ընթացքում ամերիկյան զինծառայողները ոչնչացրել են ԻՊ «ոչ մեծ վերահսկողական կետ» և չորս կրակակետ։
ԱՄՆ–ը, դաշնակիցների օգնությամբ, Իրաքում ինն օդային հարված է հասցրել Մոսուլի մոտ գտնվող ջրամբարի շրջակայքում, ինչպես նաև Բաղդադի, Էլ–Ֆալուջի և Էլ–Հադիսի մոտ։ Արդյունքում մի քանի վերահսկողական կետ է ոչնչացվել, կրակակետեր և զինյալների տրանսպորտային միջոցներ։
ԱՄՆ–ը մի շարք ավիահարվածներ է հասցրել զինյալների դիրքերին Իրաքում և Սիրիայում
Ամերիկյան զինծառայողները, դաշնակիցների աջակցությամբ, մի շարք հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» զինյալների դիրքերին Իրաքում և Սիրիայում։ Այս մասին այսօր հաղորդել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը։
Համաձայն այդ տեղեկությունների՝ սիրիական սահմանամերձ Քոբանի քաղաքի մոտ չորս ռմբակոծության ընթացքում ամերիկյան զինծառայողները ոչնչացրել են ԻՊ «ոչ մեծ վերահսկողական կետ» և չորս կրակակետ։
ԱՄՆ–ը, դաշնակիցների օգնությամբ, Իրաքում ինն օդային հարված է հասցրել Մոսուլի մոտ գտնվող ջրամբարի շրջակայքում, ինչպես նաև Բաղդադի, Էլ–Ֆալուջի և Էլ–Հադիսի մոտ։ Արդյունքում մի քանի վերահսկողական կետ է ոչնչացվել, կրակակետեր և զինյալների տրանսպորտային միջոցներ։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։