Լրահոս

28.10.2014 17:55


Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել Սիրիայի հարևաններին միասնականություն ցուցաբերել փախստականների խնդրի լուծման հարցում

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել Սիրիայի հարևաններին միասնականություն ցուցաբերել փախստականների խնդրի լուծման հարցում

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերի կարծիքով Սիրիայի հարևան երկրները պետք է միասնականություն ցուցաբերեն փախստականների խնդրի լուծման հարցում։ Նման հայտարարությամբ է նա հանդես եկել Բեռլինում Սիրիայի խնդրով միջազգային գիտաժողովի բացմանը։
Գերմանական դիվանագիտության ղեկավարի համոզմամբ՝ Սիրիայից փախստականների աղետալի հոսքի դեմ պայքարը պետք է տարվի ոչ միայն մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ, այլև նրանց ընդունող երկրների կայուն իրավիճակի ապահովման։

«Հետևաբար, այսօրվա գիտաժողովից հետո Բեռլինում պետք է միասնականության կոչ հնչի», –ընդգծել է նա։
Դիվանագետը նշել է նաև, որ քաղաքացիական պատերազմի հետևանքով Սիրիայից հարևան երկրներ է տեղափոխվել մինչև 5 մլն մարդ։ Նա բերել է Լիբանանի օրինակը, որտեղ մեկ մլն սիրիացի է բնակվում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը»։

Այս խորագրի վերջին նյութերը