Լրահոս

28.10.2014 15:05


Իրանի ԱԳՆ փոխնախարար. «Բոլոր պատժամիջոցները պետք է չեղարկվեն անմիջապես»

Իրանի ԱԳՆ փոխնախարար. «Բոլոր պատժամիջոցները պետք է չեղարկվեն անմիջապես»

Իրանի դեմ պատժամիջոցները պետք է ամբողջապես չեղարկվեն՝ առանց բացառության։ Այս մասին «ԻՌՆԱ» գործակալությանն ասել է Իրանի ԱԳՆ փոխնախարար Մաջիդ Թախթ Ռավանչին, որը հավելել է, որ «դատապարտում է այդ հարցում արևմտյան երկրների ագահությունը»։
Նա նաև նշել է, որ Թեհրանը դեմ է հանդես գալիս պատժամիջոցների դասակարգմանը, և կարծում է, որ Արևմուտքի համար եկել է պատասխանատու որոշում ընդունելու ժամանակը, եթե այնտեղ «իսկապես մտադրված են բանակցությունների բարեհաջող ավարտին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ»։
Ռավանչիի խոսքերով՝ Թեհրանը մտադիր է հասնել ցանկալի արդյունքի նշված ժամանակահատվածում, և չի ձգտում երկարաձգել բանակցությունները։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը