Արտակ Գրիգորյան. «Հայտնվել է Արամ Զավենի Սարգսյանը»
Երկար լռությունից հետո կրկին խոսել է Արամ Զավենի Սարգսյանը: Եթե կգտնվի որևէ մեկը, որը կհարցնի, թե ինչո՞ւ որոշեց հանկարծ Արամ Սարգսյանը հայտնվել և խոսել, ապա պատասխանը միանգամայն պարզ է՝ քանի որ օրեր առաջ «եռյակի» հանրահավաքն էր: Արդեն դարձել է սովորական բան, երբ «եռյակի» ամեն հանրահավաքից հետո պետք է հանկարծ չգիտես՝ որտեղից, հայտնվեն ինչ-որ մոռացված գործիչներ և քաղաքական դիակներ ու սկսեն ասուլիսներ տալ, որոնց հիմնական ասելիքը պետք է լինի ոչ թե երկրում առկա խնդիրները, արտագաղթը, գործազրկությունը, այլ միայն ու միայն «եռյակի» հանրահավաքն ու գործունեությունը: Ի դեպ, բոլոր այս մոռացված գործիչներն «ընդիմադիր» են, բայց իշխանությունների մասին չեն խոսում: Արամ Զավենի Սարգսյանը նույն այս գործիչների դասին է պատկանում: Վերջին ժամանակներում նա եթե հանկարծ խոսում էլ է, ապա խոսում է միայն ԲՀԿ-ի մասին: Վերջին ասուլիսի ժամանակ նա նաև հիշել է Արտաշես Գեղամյանին՝ ուզենալով ինչ-որ համեմատականներ անցկացնել «եռյակի» գործիչների հետ, բայց չհասկանալով, որ հենց ինքը արդեն վերածվել է Արտաշես Գեղամյանի, ու հենց իր շահերն են հուշում, որ նրա անունը քիչ հիշատակի: Ժամանակին լինելով ՀԱԿ անդամ՝ Արամ Սարգսյանը նույնիսկ այսօր չի գիտակցում, որ վերսկսած շարժումը փնովելու փոխարեն՝ կարելի էր կրկին միանալ այդ շարժմանը և նպաստել դրան, քանի որ «եռյակը» բաց է ցանկացած համագործակցության համար:
Արտակ Գրիգորյան. «Հայտնվել է Արամ Զավենի Սարգսյանը»
Երկար լռությունից հետո կրկին խոսել է Արամ Զավենի Սարգսյանը: Եթե կգտնվի որևէ մեկը, որը կհարցնի, թե ինչո՞ւ որոշեց հանկարծ Արամ Սարգսյանը հայտնվել և խոսել, ապա պատասխանը միանգամայն պարզ է՝ քանի որ օրեր առաջ «եռյակի» հանրահավաքն էր:
Արդեն դարձել է սովորական բան, երբ «եռյակի» ամեն հանրահավաքից հետո պետք է հանկարծ չգիտես՝ որտեղից, հայտնվեն ինչ-որ մոռացված գործիչներ և քաղաքական դիակներ ու սկսեն ասուլիսներ տալ, որոնց հիմնական ասելիքը պետք է լինի ոչ թե երկրում առկա խնդիրները, արտագաղթը, գործազրկությունը, այլ միայն ու միայն «եռյակի» հանրահավաքն ու գործունեությունը: Ի դեպ, բոլոր այս մոռացված գործիչներն «ընդիմադիր» են, բայց իշխանությունների մասին չեն խոսում:
Արամ Զավենի Սարգսյանը նույն այս գործիչների դասին է պատկանում: Վերջին ժամանակներում նա եթե հանկարծ խոսում էլ է, ապա խոսում է միայն ԲՀԿ-ի մասին: Վերջին ասուլիսի ժամանակ նա նաև հիշել է Արտաշես Գեղամյանին՝ ուզենալով ինչ-որ համեմատականներ անցկացնել «եռյակի» գործիչների հետ, բայց չհասկանալով, որ հենց ինքը արդեն վերածվել է Արտաշես Գեղամյանի, ու հենց իր շահերն են հուշում, որ նրա անունը քիչ հիշատակի:
Ժամանակին լինելով ՀԱԿ անդամ՝ Արամ Սարգսյանը նույնիսկ այսօր չի գիտակցում, որ վերսկսած շարժումը փնովելու փոխարեն՝ կարելի էր կրկին միանալ այդ շարժմանը և նպաստել դրան, քանի որ «եռյակը» բաց է ցանկացած համագործակցության համար:
Արտակ Գրիգորյան