Թուրքիայում ձայնալսումների գործով Անվտանգության ծառայության ևս 20 աշխատակից է ձերբակալվել
Թուրքիայի հարավային Մերսին քաղաքում այսօր Անվտանգության ծառայության 20 աշխատակից է բերման ենթարկվել հեռախոսների անօրինական ձայնալսման մեղադրանքով։ Ինչպես հաղորդում է տեղական հեռուստաընկերությունը, կասկածյալների ցուցակում 27 ոստիկան է։ Օպերատիվ–քննչական միջացառումներն իրականացվում են, այսպես կոչված, զուգահեռ կառույցի՝ «ստվերային կառավարության» գործունեության քննության շրջանակներում։ Ենթադրվում է, որ կառավարական կառույցների աշխատակիցների որոշ շրջանակ նպատակ է հետապնդել խաթարել առկա կառավարության գործունեությունը։ Ձերբակալությունների վերջին ալիքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 21-ին Անկարայում։
Թուրքիայում ձայնալսումների գործով Անվտանգության ծառայության ևս 20 աշխատակից է ձերբակալվել
Թուրքիայի հարավային Մերսին քաղաքում այսօր Անվտանգության ծառայության 20 աշխատակից է բերման ենթարկվել հեռախոսների անօրինական ձայնալսման մեղադրանքով։ Ինչպես հաղորդում է տեղական հեռուստաընկերությունը, կասկածյալների ցուցակում 27 ոստիկան է։
Օպերատիվ–քննչական միջացառումներն իրականացվում են, այսպես կոչված, զուգահեռ կառույցի՝ «ստվերային կառավարության» գործունեության քննության շրջանակներում։ Ենթադրվում է, որ կառավարական կառույցների աշխատակիցների որոշ շրջանակ նպատակ է հետապնդել խաթարել առկա կառավարության գործունեությունը։
Ձերբակալությունների վերջին ալիքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 21-ին Անկարայում։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։