Տնտեսական

28.10.2014 14:07


Պավել Սաֆարյան. «Երբ ամբողջապես անցում կլինի ծրագրային բյուջետավորմանը, «ատկատները» կնվազեն»

Պավել Սաֆարյան. «Երբ ամբողջապես անցում կլինի ծրագրային բյուջետավորմանը, «ատկատները» կնվազեն»

Այսօր ՀՀ ԱԺ–ում ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը 2015 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ «ատկատները» կվերանան, երբ հաստատվի ծրագրային բյուջեն. «Երբ ամբողջապես անցում կլինի ծրագրային բյուջետավորմանը, կհստակեցվեն ծրագրերն իրենց որակական, քանակական չափաքանակով, այդ ժամանակ էլ «ատկատները» զգալիորեն կնվազեն: Ատկատների վերացումը կարող է կրճատվել կամ վերանալ ծրագրային բյուջետավորման միջոցով»։

Փոխնախարարը նշել է, որ 2015 թվականի պետբյուջեի նախագծով՝ ՀՆԱ-ի 4.1%-ի աճ է նախատեսված, իսկ հաջորդ տարվա ավարտին երկրի պետական պարտքը կկազմի 4 միլիարդ 953 միլիոն դոլար։

Ինչ վերաբերում է բյուջետային գերակայություններին, դրանք են առողջապահությունը, սոցիալական պաշտպանությունը, կրթությունը, պաշտպանությունը, ազգային անվտանգությունը, այդ թվում՝ տնտեսության մի շարք ոլորտներում ծրագրերի իրագործումը։

Եկամուտների 95% էլ, ըստ 2015 թվականի պետբյուջեի նախագծի, ապահովվելու է հարկային եկամուտների ու տուրքերի հաշվին։

Այս խորագրի վերջին նյութերը