Լրահոս

18.09.2009 19:33


Լ. Տեր–Պետրոսյան. «Ում են պետք ուշացած վայնասունները»

Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղի հարցն իրար հետ փոխկապակցված են, սակայն չի նշել, թե դա լավ է, թե՝ վատ։

Ինչ վերաբերում է նախաստորագրված արձանագրություններին, ապա Լ. Տեր-Պետրոսյանը նշել է, որ բավարար համարարելով ՀԱԿ-ի պաշտոնական հայտարարությունը, չի բացառում, որ դրան կանդրադառնա ավելի հանգամանորեն։

-Նույնիսկ Սերժ Սարգսյանի՝ ցեղասպանությունն ուրանալու դիմաց Թուրքիան սահմանները չի բացելու։

Ինչ վերաբերում է նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ տարբեր կուսակցությունների դժգոհություններին, ապա ըստ Լ. Պետրոսյանի «այս ամենի մասին հիմա աղաղակում են այլ քաղաքական ուժերը, սակայն մենք դրան անդրադարձել ենք երկու տարի առաջ։ Ում են պետք ուշացած վայնասունները»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը