«Black Sabbath»–ում սպասում են թմբկահար Բիլ Ուորդի վերադարձին
Օզի Օսբորնը հուսով է, որ թմբկահար Բիլ Ուորդը կմասնակցի «Black Sabbath»–ի նոր և խմբի վերջին ալբոմի ձայնագրման աշխատանքներին, ինչպես նաև համերգային շրջագայությանը։ Ուորդը չէր մասնակցել «13» ալբոմի ձայնագրմանը։ Մինչ այդ՝ 2012թ.–ին լեգենդար խմբի վերամիավորման ժամանակ, նա հրաժարվել էր համագործակցությունից. երաժշտին չէր բավարարել առաջարկվող պայմանագիրը։
Մինչդեռ Օսբորնը շարունակում է ընդգծել, որ ուրախ կլիներ խմբի հրաժեշտի ալբոմի ձայնագրման աշխատանքներում համագործակցել Ուորդի՝ «Black Sabbath»–ի հիմնադիրներից մեկի հետ։

«Նա արժանի է դրան»,–ասել է Օզին։