Աշխարհ

28.10.2014 10:34


Աբբասը պահանջում է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել

Աբբասը պահանջում է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել

Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասը պահանջել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել։ Այս մասին փոխանցում է «Ֆրանս պրես» գործակալությունը։ Աբբասը պահանջում է կանգնեցնել բռնութունն Արևելյան Երուսաղեմում և դադարեցնել իսրայելական «ագրեսիան» Հարամ աշ–Շարիֆ լեռան տարածքում։

Արևելյան Երուսաղեմում, որը պաղեստինցիները ցանկանում են հռչակել իրենց պետության մայրաքաղաք, հաճախակի բախումներ են տեղի ունենում արաբների և հրեաների միջև։

Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ մտադիր է հազարից ավելի նոր բնակարան կառուցել Երուսաղեմի արևելյան մասում։ Ի պատասխան այդ հայտարարության՝ «Ֆաթխ» շարժման Կենտրոնական կոմիտեի անդամ Ջիբրիլ Ռաջուբը նշել է, որ Արևելյան Երուսաղեմի տարածքում բնակարաններ կառուցելու իսրայելական ծրագիրը կարող է հանգեցնել բռնության։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը