Կարծիք

28.10.2014 10:01


«Երբ քաղաքական ինֆուզորիաները փորձում են ինքնակայանալ»

«Երբ քաղաքական ինֆուզորիաները փորձում են ինքնակայանալ»

Ոչ ոքի ոչինչ չասող ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը, կորցնելով սթափ դատելու ու տրամաբանելու բոլոր տեսակի բնազդներն ու ունակությունները, իրեն թույլ է տվել արտահայտություններ հնչեցնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին:
Ընդունված նորմ է, որ ժողովրդական բարձր հեղինակություն ունեցող անձի մասին անտրամաբանական արտահայտություններ անում են ինքնակայացման խնդիր ունեցող քաղաքական մանկլավիկները:
Տվյալ դեպքում Բադասյանը լավագույնս է մարմնավորում վերոնշյալ գործչի տեսակը:
Մենք սովոր ենք, որ տարատեսակ անձինք իրենց անձի մասին լսեցնելու նպատակով փորձում են կարծիքներ հնչեցնել հեղինակավոր մարդկանց մասին, սակայն այս անգամ գործիչը կորցրել էր սթափ դատելու ունակությունը։
Այլ մեկնաբանություն չեմ անի, քանի որ ժողովրդական խոսքն ասում է. «Հիմարին համոզելը, որ ինքը հիմար է, անշնորհակալ գործ է»։

ՀՀ ԱԺ Բարավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի
օգնական Հրաչյա Բասմաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը