Անհայտ անձինք Չեխիային սպառնում են Էբոլայի տարածմամբ
Չեխիայի ոստիկանության փոխնախագահ Զդենեկ Լաուբեն նախօրեին հրավիրած ասուլիսին հայտնել է, թե անհայտ անձինք սպառնում են երկրի հանրային վայրերում Էբոլա տենդի տարածմամբ:
Սպառնացող վտանգի, դրա մասին տեղեկություն ստանալու եղանակների և այն մասին, թե ով կարող է կանգնած լինել դրա ետևում, ոստիկանությունը որևէ մանրամաս չի հաղորդում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Լաուբեի խոսքով` սպառնալիքի վտանգը պետք է շատ լրջորեն ընդունել: Չեխական աղբյուրները հայտնել են նաև, որ սպառնացողները Չեխիայի իշխանություններից պահանջում են 1 մլն եվրո։