Լրահոս

28.10.2014 09:05


Բեռնատարն ընկել է ձորը և հրդեհվել

Բեռնատարն ընկել է ձորը և հրդեհվել

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 04.15-ին, տեղեկություն է ստացվել, որ Ախթալա-Շամլուխ ավոճանապարհի 2-րդ կմ-ում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը և հրդեհվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ճանապարհի երթևեկելի հատվածում այրվում է «ՄԱԶ» մակնիշի 465 OV 61 պետհամարանիշով բեռնատարը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.51-ին, մարվել՝ 05.15-ին: Ամբողջությամբ այրվել է վարորդի խցիկը:

Այս խորագրի վերջին նյութերը