Լրահոս

18.09.2009 19:20


Արամ Սարգսյան. «Հեռու չէ այն ժամանակը, երբ մեր հանրահավաքները կլինեն շուրջօրյա»

Արամ  Սարգսյան. «Հեռու չէ այն ժամանակը, երբ մեր հանրահավաքները կլինեն շուրջօրյա»

«Հայ ազգային կոնգրեսի» կազմակերպած հանրահավաքի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասել է, որ  քաղաքական քննարկումները «պետք է  անցկացվեն ոչ թե մարզահամերգային համալիրում, այլ կազմակերպվեն ժողովրդի հետ միասին»։ Նա  հայտարարել է, որ «հեռու չէ այն ժամանակը, երբ մեր հանրահավաքները կլինեն շուրջօրյա, և մենք այս իշխանություններին կհեռացնենք»։

Արամ Սարգսյանը հայտարարել է, որ «այս իշխանությունները դրսում քայլեր անելիս ներսում խնդիրներ չեն լուծելու, և, ի վերջո, այդ խնդիրները շուռ են գալու իրենց իսկ դեմ»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը