Ադրբեջանցի դիվերսանտները իրենց մասնակի մեղավոր են ճանաչել
ԼՂՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկած դատավարությանն ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևն իրենց մասնակի մեղավոր են ճանաչել:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, Դիլհամ Ասկերովը հայտարարել է, որ մինչ 2014թ. արդեն 3 անգամ` 2005-ին Շահբազ Գուլիևի հետ և 2007 թ. երկու անգամ` մեկը ոմն Րաֆֆիի և Վագիֆի, մյուսը` միայնակ, այցելել է ԼՂՀ՝ բայց բացառապես հարազատների գերեզմանին այցելելու նպատակով, և չի ընդունել իրեն առաջադրված՝ ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքը:
Ասկերովը չի ընդունել նաև լրտեսության և անչափահաս Սմբատ Ցականյանի առևանգման և սպանության մեղադրանքը: Բայց ընդունել է ապօրինի զենք կրելու, փող, փաստաթուղթ և անասուն հափշտակելու՝ իրեն առաջադրված մեղադրանքները:
Իսկ նրա հանցակից Շահբազ Գուլիևն ընդունել է այս տարի Հասան Հասանովի հետ սահմանն ապօրինի հատելու մեղադրանքը, բայց պնդել է, թե չի իմացել, որ դա ապօրինի է:
«Դիլհամն ասաց` ոչ ոք չկա, մենք հավատացինք»,- հայտարարել է Գուլիևը: Ի դեպ, նա պնդել է, որ 2005թ. ևս չի իմացել, որ ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահման կա: Ինչ վերաբերում է ապօրինի զենք կրելու մեղադրանքին, Գուլիևը հայտարարել է, թե զենք իրեն այս տարի սահմանի վրա են տվել՝ առանց հստակեցնելու, թե ով, իսկ 2005թ. ինքն անզեն է մտել Ղարաբաղ:
Նա նաև վստահեցրել է, թե չի կրակել և չի մասնակցել անչափահաս տղայի առևանգմանն ու սպանությանը: Ներկա է եղել, ամեն ինչ տեսել է, բայց չի մասնակցել, ավելին, իր պնդմամբ, նույնիսկ կերակուր է տվել առևանգված տղային:
Ի դեպ, երկու մեղադրյալներն էլ այսօր դատարանում հայտնել են, որ նախկինում դատված են եղել, մեկը` 6 տարի, մյուսը` 15 օր ժամկետով:

Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։