Լրահոս

27.10.2014 17:11


Պորոշենկոն պաշտոնից ազատել է իր աշխատակազմի ղեկավարին

Պորոշենկոն պաշտոնից ազատել է իր աշխատակազմի ղեկավարին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման է ստորագրել իր աշխատակազմի ղեկավար Օլեգ Ռաֆալսկիին պաշտոնից ազատելու վերաբերյալ։
Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է ուկրաինական պետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Սեպտեմբերի 16-ին Գերագույն ռադայում «Իշխանության մաքրման» մասին ընդունված օրենքը՝ հայտնի որպես լյուստրացիայի օրենք անվամբ, ուժի մեջ է մտել մեկ ամիս անց։ Համաձայն օրենքի՝ լյուստրացիայի օբյեկտ են համարվում այն բոլոր պետծառայողները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, որոնք պաշտոններ են զբաղեցրել 2010 թվականի փետրվարի 25-ից մինչև 2014 թվականի փետրվարի 22-ը, այսինքն՝ նախագահ Վիկտոր Յուշչենկոյի կառավարման տարիներին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը