Լրահոս

27.10.2014 15:41


Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

Հանդիպում  ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԵՄ խորհրդատվական խմբի շրջանակներում Հայաստան այցելած ԵՄ փորձագետների հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այս տարիների ընթացքում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությանը եւ նախանշել ԵՄ-ի հետ առաջիկա ծրագրերը, մասնավորապես ՀՀ-ԵՄ երկխոսությունը շարունակելու համար անհրաժեշտ օրակարգի ձեւավորման ուղիները:

Նաիրա Զոհրաբյանը, գնահատելով ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքը, նշել է այն դրականը, որը կատարել է թիմը՝ մասնավորապես օգնելով Ասոցացման համաձայնագրի եւ դրա հիմնական բաղադրիչ հանդիսացող Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի նախապատրաստման գործում, այդուհանդերձ հանձնաժողովի նախագահը բարձրաձայնել է այն խնդիրները, որոնք առաջիկայում պետք է անպայմանորեն վերանայի Եվրոպական միությունը՝ տարածաշրջանում եւ հատկապես Հայաստանում իր քաղաքականությունը մշակելիս։

Կողմերն անդրադարձել են բյուջետային վերահսկողության խնդրին՝ նշելով, որ ԵՄ-ից պետական բյուջեին հատկացվող գումարները լրջագույն վերահսկողության խնդիր ունեն: Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնել է նաեւ ԵՄ-ից դրամաշնորհներ ստացող որոշ ՀԿ-ների հարցը, որոնց աշխատանքի արդյունքը տեսանելի չէ: Նա նշել է այն ուղղությունները, որտեղ պիտի հստակ նկատելի լինի ԵՄ-ի դիրքորոշումը հանրության մեջ եվրոպական արժեքների տարածման ճիշտ ու գրագետ լոբբինգ անելու հարցում: Այս առումով հանձնաժողովի նախագահը կարեւորել է ավելի լայն շրջանակների ներգրավվումը այս գործընթացում: Նա նշել է, որ նոյեմբերի 4-5-ին Բրյուսելում նախատեսված է □Եվրանեսթ□ ԽՎ-ի քաղաքական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում նաեւ Արեւելյան գործընկերության եւ Եվրոպական միության միջեւ հետագա համագործակցության խնդիրն է: Տիկին Զոհրաբյանն անդրադարձել է ՀՀ -ԵՄ հարաբերությունների առաջիկա օրակարգի ձեւավորման խնդրին՝ նշելով երկխոսությունն առաջ մղելու համար անհրաժեշտ հիմնական ուղղությունները:

Այս խորագրի վերջին նյութերը