Հովիկ Աբրահամյանն ընդունել է կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին: Ողջունելով կարդինալին կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել մեր երկրի համագործակցությունը Սուրբ Աթոռի հետ և ընդգծել Սուրբ Աթոռի դերը քրիստոնեական հավատքի ամրապնդման, աշխարհում խաղաղության և համերաշխության հաստատման գործում: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել կարդինալի գործունեությունը, որը նպաստում է հոգևոր-բարոյական արժեքների տարածմանը, մշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև համաշխարհային մշակույթի ժառանգության մաս կազմող հայ հոգևոր մշակույթի ճանաչմանը: Կարդինալ Ռավազին կարևորել է երկկողմ համագործակցությունը՝ հայկական մշակույթը Սուրբ Աթոռում լավագույնս ներկայացնելու գործում և համոզմունք հայտնել, որ փոխայցելությունները կնպաստեն Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների ամրապնդմանը: Վարչապետ Աբրահամյանը և կարդինալ Ռավազին քննարկել են նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանը, միջազգային ասպարեզում հայ մշակույթի տարածմանը վերաբերող հարցեր:
Հովիկ Աբրահամյանն ընդունել է կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին: Ողջունելով կարդինալին կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել մեր երկրի համագործակցությունը Սուրբ Աթոռի հետ և ընդգծել Սուրբ Աթոռի դերը քրիստոնեական հավատքի ամրապնդման, աշխարհում խաղաղության և համերաշխության հաստատման գործում: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել կարդինալի գործունեությունը, որը նպաստում է հոգևոր-բարոյական արժեքների տարածմանը, մշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև համաշխարհային մշակույթի ժառանգության մաս կազմող հայ հոգևոր մշակույթի ճանաչմանը:
Կարդինալ Ռավազին կարևորել է երկկողմ համագործակցությունը՝ հայկական մշակույթը Սուրբ Աթոռում լավագույնս ներկայացնելու գործում և համոզմունք հայտնել, որ փոխայցելությունները կնպաստեն Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների ամրապնդմանը:
Վարչապետ Աբրահամյանը և կարդինալ Ռավազին քննարկել են նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանը, միջազգային ասպարեզում հայ մշակույթի տարածմանը վերաբերող հարցեր: