Լրահոս

27.10.2014 15:12


Կանայք բողոքի գործողություն են իրականացնում ԱԺ–ի մոտ

Կանայք բողոքի գործողություն են իրականացնում ԱԺ–ի մոտ

ՀՀ ԱԺ–ի մոտ բողոքի գործողություն է իրականացվում՝ ընդդեմ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծի։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության մշակած այդ նախագիծն ԱԺ–ի կողմից ընդունվելու դեպքում խիստ կրճատվելու է աշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական փոխհատուցման չափը, և դրվելու է մայրության նպաստի վերին շեմ:

Բողոքի գործողություն իրականացնող կանայք պնդում են, որ այս օրինագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածների և միջազգային նորմերի, և ոտնահարում աշխատող կանանց իրավունքները։

Նշենք նաև, որ բողոքի գործողությանը զուգահեռ՝ ԱԺ–ում նույն թեմայով լսումներ են ընթանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը