Լրահոս

27.10.2014 20:48


Իսրայելը նոր կացարաններ կառուցելու ծրագիր է մշակում Արևմտյան ափին

Իսրայելը նոր կացարաններ կառուցելու ծրագիր է մշակում Արևմտյան ափին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է 1060 միավոր կացարանների կառուցման ծրագիր մշակել Հորդանան գետի Արևմտյան ափի պաղեստինյան տարածքներում։ Այս մասին հայտնում է իսրայելական ԶԼՄ–ն։
Լրատվամիջոցների տվյալներով՝ այս քայլին Նեթանյահուն գնացել է Արևմտյան ափի հրեական բնակավայրերի խորհրդի և կառավարական կոալիցիայում իր կարևոր գործընկեր, «Հրեական տուն» աջ կուսակցության ղեկավար Նաֆթալի Բեննեթի ճնշմամբ։

Համաձայն առկա տեղեկատվության՝ վարչապետն արագացված շինարարության կարգադրություն է արել։

Ինչպես հստակեցնում է Նեթանյահուի աշխատակազմի աղբյուրը, 660 նոր կացարան կկառուցվի Ռամաթ–Շլոմո, մնացած 400–ը՝ Արևելյան Հորդանանի Հար–Հոմա շրջաններում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը