Լրահոս

27.10.2014 13:37


Գյումրիի Ս. Մերկուրովի անվան նկարչական դպրոցին օգնության առաջին փուլի արդյունքները

Գյումրիի Ս. Մերկուրովի անվան նկարչական դպրոցին օգնության առաջին փուլի արդյունքները

Շուրջ մեկ տարի է ՇՀՄ ՀԿ–ն նախաձեռնել է Գյումրիի Ս. Մերկուրովի անվան նկարչական դպրոցի անմխիթար շենքային պայմանների խնդիրը բարձրաձայնելու առաքելություն: ՀՀ իշխանություններին, բարեգործներին և արվեստասեր հասարակության ուշադրության հրավիրման նպատակով կազմակերպվել են երեք ցուցահանդեսներ` ՀՀ Նկարիչների միությունում, ՀՀ ԱԺ-ում, և ԿԱՌԼԵՈՆԻ արվեստի սրահում, հեռուստաելույթներ և մասայական այլ միջոցառումներ: Խնդիրը բարձրաձայնվել է ԱԺ –ում, Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ,որին հաջորդել է հարցի քննարկումը Գյումրի քաղաքում: Ցուցահանդեսներին մասնակցել են հայտնի նկարիչներ և արվեստագետներ՝ նվիրելովիրենց ստեղծագործություններից ի շահ նկարչական դպրոցի: Բարեգործական ցուցահանդեսներից ստացված ավելի քան 1,5 մլն դրամի գումարներով գնվել են այն անհրաժեշտ գույքն ու պարագաները, որոնք անհրաժեշտ են դպրոցին: Նաև նվիրատվություններ սոցիալապես անապահով ավելի քան 30 սանի և միջազագյին մրցույթում հաղթող ճանաչված 6 պատանի նկարիչների համար:

Միջոցառումը տեղի կունենա 2014թ. հոկտեմբերի 28 -ին ժամը 1200 –ին Գյումրի քաղաքում, Ս. Մերկուրովի նկարչական դպրոցում:

Այս խորագրի վերջին նյութերը