Հայաստանում կրճատվել են ձկան արտադրության և արտահանման ծավալները
Այսօրվա ասուլիսին «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը յհայտնել է, որ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, հակառակ իրավասու պետական կառույցների կողմից 2014 թ. հրապարակված պաշտոնական տվյալների, կրճատել են ձկան արտադրության և արտահանման ծավալները:
«Հայաստանում գործող ձկնաբուծական տնտեսությունները ստիպված են կրճատել արտադրության ծավալները, քանի որ ունեն իրացման խնդիրներ, ընդ որում, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: Առաջին հերթին, հայտնի պատճառներով կրճատվել է հայկական ձկնեղենի արտահանումը դեպի ռուսական շուկա: Երկրորդ՝ փաստորեն զրոյացել է ապրանքային ֆորելի արտադրությունը, իսկ դրա փոխարեն առաջացել է չիրացված օսետրային ձկների հավելցուկ, ինչն էլ, իր հերթին, պայմանավորված է ներքին շուկայում փոփոխված պահանջարկով»,–ասել է բանախոսը

7or.am