Լրահոս

27.10.2014 11:54


Ստեփանակերտում մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը

Ստեփանակերտում մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը

Այսօր՝ ժամը 10:00-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը։

ԼՂՀ դատական դեպարտամենտից հայտնում են, որ քրեական գործը գտնվում է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Թադևոսյանի վարույթում, իսկ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը մեղադրվում է ԼՂՀ քրեական օրենսգրքի 350 հոդվածի 2-րդ մասով, 350 հոդվածի 1-ին մասով, 350 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածով, 350 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածով, 245 հոդվածի 3-րդ մասով, 129 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 103 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 14-րդ կետերով, 183 հոդվածի 1-ին մասով, 183 հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 344 հոդվածի 1-ին մասով, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Շահբազ Ջալալ օղլի Գուլիևիը` ԼՂՀ քրեական օրենսգրքի 350 հոդվածի 2-րդ մասով, 350 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածով, 245 հոդվածի 3-րդ մասով, 129 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
Լուսանկարը՝ karabakh-life.am-ի գլխավոր խմբագիր Բելլա Լալայանի։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը