Թունիսի խորհրդարանական ընտրություններում հաղթում է աշխարհիկ կուսակցությունը
Նախօրեին կայացած Թունիսի խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ հաղթում է աշխարհիկ «Նիդահա Թունիս» ( «Թունիսի կոչ») կուսակցությունը։ Ինչպես հաղորդել է «Ալ–Արաբիա» հեռուստաընկերությունը, այն 80 տեղ է ստացել 217–տեղանոց խորհրդարանում։ Ընդամենը 1 300 ընտրացուցակ է ներկայացվել, որոնք ներառում են ինչպես քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, այնպես էլ անկախ թեկնածուների։
2011 թվականին հաղթանակ տարած «Ան-Նախդա» («Վերածնունդ») իսլամիստական կուսակցությունը միայն 69 պատգամավորական տեղ կարող է ստանալ։ Չնայած կուտակումներին՝ ընտրությունները հանգիստ մթնոլորտում են անցել։ Անվտանգությունը յուրաքանչյուր ընտրատեղամասում ապահովել են ոստիկանության աշխատակիցները, ազգային գվարդիան և զինծառայողները։ Ընտրությունների վերջնական արդյունքները Թունիսի ԿԸՀ–ն պետք է հրապարակի հոկտեմբերի 30-ից ոչ ուշ։
Թունիսի խորհրդարանական ընտրություններում հաղթում է աշխարհիկ կուսակցությունը
Նախօրեին կայացած Թունիսի խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ հաղթում է աշխարհիկ «Նիդահա Թունիս» ( «Թունիսի կոչ») կուսակցությունը։ Ինչպես հաղորդել է «Ալ–Արաբիա» հեռուստաընկերությունը, այն 80 տեղ է ստացել 217–տեղանոց խորհրդարանում։
Ընդամենը 1 300 ընտրացուցակ է ներկայացվել, որոնք ներառում են ինչպես քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, այնպես էլ անկախ թեկնածուների։
2011 թվականին հաղթանակ տարած «Ան-Նախդա» («Վերածնունդ») իսլամիստական կուսակցությունը միայն 69 պատգամավորական տեղ կարող է ստանալ։
Չնայած կուտակումներին՝ ընտրությունները հանգիստ մթնոլորտում են անցել։ Անվտանգությունը յուրաքանչյուր ընտրատեղամասում ապահովել են ոստիկանության աշխատակիցները, ազգային գվարդիան և զինծառայողները։ Ընտրությունների վերջնական արդյունքները Թունիսի ԿԸՀ–ն պետք է հրապարակի հոկտեմբերի 30-ից ոչ ուշ։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։