«Եռյակի» հոկտմբերի 24-ի հանրահավաքը շարունակում է ջրի երես դուրս բերել նորանոր հին դեմքերի, որոնք պատրաստակամություն են հայտնում երեսուն արծաթի դիմաց ստանձնել «եռյակին» փնովելու անշնորհակալ գործը: Հանրահավաքից անմիջապես հետո Հայաստանյան քաղաքական դաշտը շոկ ապրեց: Չգիտես՝ որտեղից, հանկարծ հայտնվեց վաղուց մոռացված մեկը, որը եթե խոսում էր, ապա խոսում էր պարտադիր իշխանությունների դեմ: Բայց այս անգամ, չգիտես՝ ինչու (չնայած լավ էլ հասկանալի է՝ ինչու) նա որոշեց խոսել ոչիշխանական ուժերի դեմ՝ երևի մտածելով, որ իշխանությունները իդեալական են, բոլոր խնդիրները լուծված են, և իր թիրախը պետք է լինի «եռյակը»: Դա վաղուց մոռացված Արշակ Սադոյանն էր, որը հանրահավաքից հետո հանկարծ որոշել էր հանդես գալ ասուլիսի, և դրանում ինչ-որ նախօրոք հրահանգավորված և գրված կարծիքներ հնչեցնել «եռյակի» և Գագիկ Ծառուկյանի մասին: Զավեշտալին այն էր, որ ընդամենը ժամեր առաջ նույն «եռյակի» հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել էր նման դեմքերի մասին՝ նշելով, որ որքան էլ զարմանալի է, սակայն որոշ գործիչներ իշխանություններից ավելի մոլեռանդորեն ու փութաջանորեն են քննադատում «եռյակին»` փոխարենը իրենք բացարձակապես ՈՉԻՆՉ չանելով: Եվ ահա, այդ գործիչների շարքը հանկարծ որոշեց մոռացության գրկից դուրս գալ և համալրել նաև Արշակ Սադոյանը: Թե ով է հիմա հիշում Արշակ Սադոյանին, կամ վերջին անգամ երբ է լսվել նրա որևէ ելույթը, մեծ հարց է: Սակայն միանգամայն պարզ է, որ իշխանությունները որոշել են իրենք լուռ մնալ, իրենց փոխարեն մի քանի արծաթով խոսեցնել վաղուց իրենց սպառած և լիակատար քաղաքական դիակների վերածված դեմքերի: Իսկ Սադոյանին մնում է միայն խղճահարությամբ նայել, քանի որ նա այլևս պատկանում է այն գործիչներին, որոնք իրենց մասին կարող են հիշեցնել միայն «եռյակին» փոնվելով, ինչը այսօր մոդայիկ գործ է շատերի համար, և այլևս իր վրա ունենալ իշխանություններին ծախված հերթական գործչի պիտակը: Իսկ իշխանությունները դեռ թաքցնում են իրենց խուճապը, քանի դեռ նրանց փոխարեն դա կարող են արտահայտել ծախված գործիչները:
«Սադոյանն էլ երգեց նույն երգը»
«Եռյակի» հոկտմբերի 24-ի հանրահավաքը շարունակում է ջրի երես դուրս բերել նորանոր հին դեմքերի, որոնք պատրաստակամություն են հայտնում երեսուն արծաթի դիմաց ստանձնել «եռյակին» փնովելու անշնորհակալ գործը:
Հանրահավաքից անմիջապես հետո Հայաստանյան քաղաքական դաշտը շոկ ապրեց: Չգիտես՝ որտեղից, հանկարծ հայտնվեց վաղուց մոռացված մեկը, որը եթե խոսում էր, ապա խոսում էր պարտադիր իշխանությունների դեմ: Բայց այս անգամ, չգիտես՝ ինչու (չնայած լավ էլ հասկանալի է՝ ինչու) նա որոշեց խոսել ոչիշխանական ուժերի դեմ՝ երևի մտածելով, որ իշխանությունները իդեալական են, բոլոր խնդիրները լուծված են, և իր թիրախը պետք է լինի «եռյակը»:
Դա վաղուց մոռացված Արշակ Սադոյանն էր, որը հանրահավաքից հետո հանկարծ որոշել էր հանդես գալ ասուլիսի, և դրանում ինչ-որ նախօրոք հրահանգավորված և գրված կարծիքներ հնչեցնել «եռյակի» և Գագիկ Ծառուկյանի մասին:
Զավեշտալին այն էր, որ ընդամենը ժամեր առաջ նույն «եռյակի» հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել էր նման դեմքերի մասին՝ նշելով, որ որքան էլ զարմանալի է, սակայն որոշ գործիչներ իշխանություններից ավելի մոլեռանդորեն ու փութաջանորեն են քննադատում «եռյակին»` փոխարենը իրենք բացարձակապես ՈՉԻՆՉ չանելով:
Եվ ահա, այդ գործիչների շարքը հանկարծ որոշեց մոռացության գրկից դուրս գալ և համալրել նաև Արշակ Սադոյանը: Թե ով է հիմա հիշում Արշակ Սադոյանին, կամ վերջին անգամ երբ է լսվել նրա որևէ ելույթը, մեծ հարց է:
Սակայն միանգամայն պարզ է, որ իշխանությունները որոշել են իրենք լուռ մնալ, իրենց փոխարեն մի քանի արծաթով խոսեցնել վաղուց իրենց սպառած և լիակատար քաղաքական դիակների վերածված դեմքերի:
Իսկ Սադոյանին մնում է միայն խղճահարությամբ նայել, քանի որ նա այլևս պատկանում է այն գործիչներին, որոնք իրենց մասին կարող են հիշեցնել միայն «եռյակին» փոնվելով, ինչը այսօր մոդայիկ գործ է շատերի համար, և այլևս իր վրա ունենալ իշխանություններին ծախված հերթական գործչի պիտակը: Իսկ իշխանությունները դեռ թաքցնում են իրենց խուճապը, քանի դեռ նրանց փոխարեն դա կարող են արտահայտել ծախված գործիչները:
Արտակ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից