Ջորջ Բուշի կրտսեր եղբայրը կարող է մասնակցել 2016թ. նախագահական ընտրություններին
Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի եղբայրը, մտադիր է 2016 թվականին առաջադրվել նախագահի թեկնածու։ Այս մասին նախօրեին հայտարարել է նրա որդի Ջորջ Փրեսքոթ Բուշը։ Պատասխանելով «ABC» հեռուստաընկերության լրագրողի հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք վերջինի հայրը մասնակցել նախագահական ընտրարշավին՝ Ջորջ Փրեսքոթն ասել է, որ «դա առավել քան հնարավոր» է։ Նրա խոսքերով՝ եթե հայրը որոշի պայքարել Սպիտակ տան տիրոջ պաշտոնի համար, ամբողջ ընտանիքը «նրան 100–տոկոսանոց աջակցություն կցուցաբերի»։ Ինքը՝ Ջորջ Փրեսքոթ Բուշը, այժմ մասնակցում է Տեխաս նահանգի հողային տեսչի պաշտոնի ընտրություններին։
Ջորջ Բուշի կրտսեր եղբայրը կարող է մասնակցել 2016թ. նախագահական ընտրություններին
Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի եղբայրը, մտադիր է 2016 թվականին առաջադրվել նախագահի թեկնածու։ Այս մասին նախօրեին հայտարարել է նրա որդի Ջորջ Փրեսքոթ Բուշը։
Պատասխանելով «ABC» հեռուստաընկերության լրագրողի հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք վերջինի հայրը մասնակցել նախագահական ընտրարշավին՝ Ջորջ Փրեսքոթն ասել է, որ «դա առավել քան հնարավոր» է։
Նրա խոսքերով՝ եթե հայրը որոշի պայքարել Սպիտակ տան տիրոջ պաշտոնի համար, ամբողջ ընտանիքը «նրան 100–տոկոսանոց աջակցություն կցուցաբերի»։
Ինքը՝ Ջորջ Փրեսքոթ Բուշը, այժմ մասնակցում է Տեխաս նահանգի հողային տեսչի պաշտոնի ընտրություններին։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։