Բողոքի ցույց ԱԺ-ի դիմաց՝ ընդդեմ մայրության նպաստի օրինագծի
Այսօր՝ ժամը 13:00-ին, Ազգային ժողովիշենքի դիմաց մի խումբ մտահոգ քաղաքացիների կողմից տեղի կունենա բողոքի ակցիա«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի առնչությամբ:
Հիշեցնենք, որ Կառավարության կողմից հավանության արժանացած օրինագծի ուժի մեջ մտնելու դեպքում խիստ կրճատվելու է աշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական փոխհատուցման չափը, և դրվելու է մայրության նպաստի վերին շեմ: Սույն օրինագիծը խախտում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ և միջազգային նորմեր:
Նախաձեռնության անդամները վստահ են, որ օրինագծով սահմանված փոփոխությունները աշխատող կանանց իրավունքների ոտնահարում են: Բացի այդ, փոփոխությունները կարող են հանգեցնել ծնելիության կրճատման և նպաստել արտագաթին: Նախաձեռնության անդամները ողջունում են Կառավարության՝ չաշխատող կանանց ծննդաբերության նպաստ վճարելու գաղափարը, սակայն գտնում են, որ այդ փոփոխությունները չպետք է արվեն աշխատող կանանց հաշվին:
Նախաձեռնության անդամները կոչ են անում ԶԼՄ-ին լայնորեն տարածել բողոքի ակցիայի մասին տեղեկատվությունը, մասնակցել միջոցառմանը և լայնորեն լուսաբանել այն:
Բողոքի ցույց ԱԺ-ի դիմաց՝ ընդդեմ մայրության նպաստի օրինագծի
Այսօր՝ ժամը 13:00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց մի խումբ մտահոգ քաղաքացիների կողմից տեղի կունենա բողոքի ակցիա «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի առնչությամբ:
Նույն օրը՝ ժամը 14:30-ին, տեղի կունենան լսումներ սույն օրինագծի կապակցությամբ: Նախաձեռնության անդամները կմասնակցեն օրինագծի լսումներին և հանդես կգան իրենց տեսակետներն արտահայտող ելույթներով:
Հիշեցնենք, որ Կառավարության կողմից հավանության արժանացած օրինագծի ուժի մեջ մտնելու դեպքում խիստ կրճատվելու է աշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական փոխհատուցման չափը, և դրվելու է մայրության նպաստի վերին շեմ: Սույն օրինագիծը խախտում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ և միջազգային նորմեր:
Նախաձեռնության անդամները վստահ են, որ օրինագծով սահմանված փոփոխությունները աշխատող կանանց իրավունքների ոտնահարում են: Բացի այդ, փոփոխությունները կարող են հանգեցնել ծնելիության կրճատման և նպաստել արտագաթին: Նախաձեռնության անդամները ողջունում են Կառավարության՝ չաշխատող կանանց ծննդաբերության նպաստ վճարելու գաղափարը, սակայն գտնում են, որ այդ փոփոխությունները չպետք է արվեն աշխատող կանանց հաշվին:
Նախաձեռնության անդամները կոչ են անում ԶԼՄ-ին լայնորեն տարածել բողոքի ակցիայի մասին տեղեկատվությունը, մասնակցել միջոցառմանը և լայնորեն լուսաբանել այն:
Քաղաքացիական նախաձեռնություն