Յացենյուկը մտադիր է կոալիցիա ձևավորել «Պյոտր Պորոշենկոյի դաշինքի» հետ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը մտադիր է մոտ ժամանակներս կոալիցիա ձևավորել «Պյոտր Պորոշենկոյի դաշինքի» հետ։ Այս մասին նա հայտարարել է «Ուկրաինա 112» հեռուստաընկերության եթերում։ «Հենց նոր ես հանդիպում ունեցա Պյոտր Պորոշենկոյի հետ, և մենք մոտ ապագայում կոալիցիա կձևավորենք, – նշել է նա։ – Կոալիցիայի հիմքը ԵՄ հետ ասոցացման պայմանագիրն է»։ Համաձայն Ուկրաինայի ԿԸՀ նախնական տվյալների՝ Յացենյուկի «Ժողովրդական ճակատը» խորհրդարանական ընտրություններում հավաքել է ընտրողների ձայների 21,71 %–ը, իսկ «Պյոտր Պորոշենկոյի դաշինքը»՝ 21,62 %–ը։
Յացենյուկը մտադիր է կոալիցիա ձևավորել «Պյոտր Պորոշենկոյի դաշինքի» հետ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը մտադիր է մոտ ժամանակներս կոալիցիա ձևավորել «Պյոտր Պորոշենկոյի դաշինքի» հետ։ Այս մասին նա հայտարարել է «Ուկրաինա 112» հեռուստաընկերության եթերում։
«Հենց նոր ես հանդիպում ունեցա Պյոտր Պորոշենկոյի հետ, և մենք մոտ ապագայում կոալիցիա կձևավորենք, – նշել է նա։ – Կոալիցիայի հիմքը ԵՄ հետ ասոցացման պայմանագիրն է»։
Համաձայն Ուկրաինայի ԿԸՀ նախնական տվյալների՝ Յացենյուկի «Ժողովրդական ճակատը» խորհրդարանական ընտրություններում հավաքել է ընտրողների ձայների 21,71 %–ը, իսկ «Պյոտր Պորոշենկոյի դաշինքը»՝ 21,62 %–ը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։