Կարծիք

27.10.2014 10:28


Արմեն Միքայելյան

Արմեն Միքայելյան

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքը ևս մեկ անգամ եկավ ցույց տալու, թե մեր քաղաքական և լրատվական դաշտում ով ով է: Մի շարք լրատվամիջոցներ և «անկախ գործիչներ» on-line ռեժիմով զբաղված են շարժումը վարկաբեկելով: Եվ այս գործում, իհարկե, անմասն չմնաց 1in.am կայքը, որն այդ վճռական օրը ջանք ու եռանդ չէր խնայում, որպեսզի հանրահավաքում հավաքված մարդկանցից «եռյակի» դեմ «խոսք պոկի»: Սակայն նրանց բոլոր փորձերն ավարտվեցին անհաջողությամբ, ոմանք նույնիսկ հրաժարվեցին պատասխանել այս կայքի տված հարցերին, քանզի գիտեն, որ երբ դու պատասխանում ես 1in.am-ի հարցերին, ուրեմն դու պատասխանում ես Բաղրամյան 26-ի հարցերին, և աշխատում ես իշխանությունների «գծի մեջ»:
Ուղղակի հետաքրքիր է՝ ե՞րբ են իշխանությունները վերջապես բարեգութ գտնվելու և 1in.am-ին պաշտոնապես տալու պետական տեղեկատվական գործակալության կարգավիճակ: Մարդիկ ավելի շատ բան են անում Սերժ Սարգսյանի իշխանությունը պաշտպանելու համար, քան շատ «անպետք պատգամավորներ»: Անարդար է, վերջիվերջո. մարդ կա՝ տաք-տաք ԱԺ-ում նստում է, ու օգուտ չի տալիս, մարդ էլ կա՝ օր ու գիշեր էս ցրտին դրսերն ընկած՝ փորձում է՝ «եռյակի» դեմ նյութեր պեղի: Անարդար է, շատ անարդար… Սա՞ է ձեր «Ապահով Հայաստանը»:
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը