Սերժ Սարգսյան. «Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին հիմնախնդիրը լուծել Մադրիդյան սկզբունքների հիման վրա»
"Эхо Москвы" ռադիոկայանին տված հարցազրույցում, խոսելով արցախյան հիմնախնդրի կարգավորման մասին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է. «2007թ.-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին հիմնախնդիրը լուծել Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Սակայն գնալով Ադրբեջանն իր սեփական մեկնաբանություններն է տալիս այդ սկզբունքներին։ Երբ խոսվում է ինքնորոշման իրավունքի մասին՝ նրանք ասում են՝ այո՛, բայց միայն Ադրբեջանի կազմում։ Եվ երկրոդը՝ իբր ուժի չկիրառումը միայն այն դեպքում է, երբ պետությունը չունի գրավվյալ տարածքներ։ Ամեն անգամ ուզում ես հիշեցնել, որ առաջին՝ 1994թ.-ին մենք ստորագրել ենք հրադադարի մասին պայմանագիր։ Առայժմ ոչ ոք չի փոխել դրանում ամրագրված դրույթները։ Նաև ուզում եմ ավելացնել, որ այն տարածքները որոնք վերահսկվում են ղարաբաղյան բանակի կողմից, պարզապես հանդիսանում են ռազմական գործողությունների արդյունք, որոնք ղարաբաղցիները չեն սկսել։ Ոչ ոք չի հերքում, որ այո՛, կան տարածքներ, որոնք նախկինում Ադրբեջանի կազմում էին, տվյալ պահին գտնվում են ղարաբաղյան բանակի վերահսկողության տակ։ Դրանք Ադրբեջանի մի քանի շրջաններն էին, որոնց վրա վերահսկողությունն իրականցվել է անվտանգության գոտի ստեղծելու նպատակով, որպեսզի ադրբեջանական բանակի այն ժամանակվա սպառազինությամբ հնարավոր չլիներ գնդակոծել բնակելի շրջանները»։