Ձկնաբուծությունը պատուհաս է դարձել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի և բնակչության համար
2003թ․-ից սկսած Էջմիածնի և Մասիսի տարածաշրջանների ինքնաշատրվանող գոտում բացված բազմաթիվ խոշոր ձկնաբուծարանների կողմից ջրի անխնա օգտագործմանարդյունքում, այսօրվտանգված են Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի պաշարները։
Լրագրողներն ու բնապահպանները մի քանի տարի շարունակ ահազանգ էին հնչեցնում այդխնդիրների մասին, սակայն ինչպես հաճախ է պատահում մեր երկրում՝ քայլեր սկսում են ձեռնարկվել միայն այն ժամանակ, երբ դանակն արդեն հասած է լինում ոսկորին։ Մի քանի մեծահարուստի կամ պաշտոնյայի համար շահավետ բիզնես դարձած ձկնաբուծությունը՝ անապատեցման եզրին է կանգնեցրել ողջ Արարատյան դաշտը (դիտեք Հետք-ի տեսանյութը)։
Ներկայացնենք մի շարք թվեր և փաստեր, որոնք կբացահայտեն իրադրության ողջ լրջությունը․
- 2013թ.-ին Արարատյան արտեզյան ավազանի (ԱԱԱ) ստորերկրյա ջրերի օգտագործված ընդհանուր ծավալները կազմել են տարեկան մոտ 1,8 մլրդ. խմ, որի 64%-ը բաժին է հասել ձկնաբուծարաններին` ինչը կազմել է տարեկան 1,12 մլրդ. խմ աչքի լույսի մաքրություն ունեցող ջուր, որի հետևանքով այդ ավազանից թույլատրելի ջրառը գերազանցվել է մոտ 1,6 անգամ:
- Այդ ծավալը 6,5 անգամ շատ է նույն տարվա ընթացքում Սևանա լճից բաց թողնված ջրի քանակից, և մոտ 18 անգամ գերազանցում է Երևան քաղաքում տարեկան օգտագործվող խմելու ջրի քանակը:
- 2007-2013թթ. ընթացքում այդ թիվն աճել է գրեթե 3 անգամ` ինքնաշատրվանող գոտում բացված բազմաթիվ նոր խոշոր ձկնաբուծարանների պատճառով:
- Մասիսի և Էջմիածնի տարածաշրջաններում ջրի պաշարների գերշահագործումը կազմել է 29,7 խմ/վրկ, իսկ ամբողջ ԱԱԱ-ում՝ 20,9 խմ/վրկ:
- Այս ամենի հետևանքով տարեկան մոտ 720 մլն. խմ լրացուցիչ ջուր անվերադարձ հոսել է և հիմա էլ շարունակում է հոսել դեպի Արաքս գետը, հետո դեպի Նախիջևան` ոռոգելով այլոց դաշտերն ու այգիները:
- Ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրառը կատարվում է լավային և լավատակ բարձրորակ ջրերի` խմելու և կենցաղային ռազմավարական նշանակություն ունեցող ջրատար հորիզոններից:
- 1,12 մլրդ. խ/մ մաքրամաքուր ջուրն օգտագործելու և հետո օտարներին հանձնելու դիմաց բոլոր գործող ձկնաբուծարանները միասին պարտավորված էին տարեկան վճարել (եթե իհարկե վճարել են) ընդամենը 56 մլն. դրամ կամ 137 000 ԱՄՆ դոլար բնօգտագործման վճար (այսինքն 1 խորանարդ մետրի դիմաց ընդամենը 5 լումա):
- Նշենք նաև, որ բոլոր ձկնաբուծարաններն ազատված են շահութահարկ վճարելու պարտավորությունից:
Իսկ այժմ տեսնենք, թեինչ էկոլոգիական և սոցիալական խնդիրներ են առաջացելձկնաբուծության այսպիսի անվերահսկելի զարգացման արդյունքում.
- Արարատյան արտեզյան ավազանի դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքի մակերեսի կրճատում 3 անգամ՝ 32 760 հա-ից (1983թ.) մինչև 10 706 հա (2013թ.): Արդյունքում՝ 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկված է ինքնաշատրվանող հորատանցքերով ստացվող ոռոգման և խմելու ջրից:
- Էջմիածնի տարածաշրջանի 303 ինքնաշատրվանող հորատանցքերի պիեզոմետրիկ մակարդակների նվազում և ելքերի կրճատում մինչև 10 անգամ: Խմելու-կենցաղային և/կամ ոռոգման նպատակով օգտագործվող 122 հոր չի շատրվանում:
- Մասիսի տարածաշրջանում մակարդակները նվազել են 3,9-15 մետրով, ինչն էլ ուղեկցվել է ջրերի ծախսի 43,7-198 լ/վրկ նվազումով:
- Ջրի մակարդակի իջեցման հետևանքով առաջացած դատարկությունների պատճառով հողի վերին շերտը նստում է՝ վտանգելով շինությունների անվտանգությունը։ Դա նպաստում է նաև 1-2 բալով այդ տեղանքների սեյսմիկայնության բարձրացմանը։
- 2010-2013թթ. գրունտային ջրերի մակարդակների նվազում 0,6 մ-1,8 մ-ով, ինչի հետևանքով պակասել է նաև հողի բնական խոնավությունը, որի հետևանքով հողագործը ստիպված է ավելի շատ ոռոգման ջուր օգտագործել, քան նախկինում։
- 1983-2013թթ. Սևջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերի կրճատում մոտ 6 անգամ: Վտանգվում է Մեծամորի ատոմակայանի աշխատանքն ու 29 համայնքների 8180 հա հողատարածքների ոռոգումը:
- Ձկնաբուծության նպատակով հորատված 127 հորատանցք չի շատրվանում:
- Ջրի պահանջարկը բավարարելու նպատակով 2014 թ.-ին Սևանա լճից 100 մլն. խմ ծավալով լրացուցիչ ջրի բացթողում, ինչը վտանգում է լճի էկոհամակարգը:
- Ձկնաբուծարաններից լրացուցիչ ջրաքանակների հեռացման պատճառով դրենաժային համակարգում ջրի մակարդակի բարձրացում՝ ինչը հանգեցնում է հողերի աղակալման:
Եթե Արարատյան դաշտում շարունակվի ներկա սցենարով ջրօգտագործումը` չպահպանելովգոնե 1984թ. հորատանցքերով սահմանված միջին տարեկան ջրառի 34.7 խմ/վրկ շահագործման ռեժիմը, ապա մոտակա 1-2 տարիների ընթացքում.
- Կշարունակվի ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցումը և ջրաքանակի նվազումը 5-ից 10 %-ով՝ ավազանի կենտրոնական մասից դեպի արևմուտք և հյուսիս-արևմուտք ուղղություններով:
- Կշարունակվի ինքնաշատրվանող գոտու տարածքի փոքրացումը:
- Կշարունակվի հիդրոստատիկ դրական ճնշման անկման արդյունքում Սևջուր-Ակնալիճ աղբյուրների խմբի ջրատվության նվազումը՝ ընդհուպ մինչև ջրատվության դադարեցում:
- Կշարունկվի Սևանա լճից ամեն տարի լրացուցիչ ջուր բաց թողնելու անհրաժեշտությունը` ինչը կբերի լճի մակարդակի իջեցման (ինչպես դա եղավ այս տարվա ընթացքում):
- Արարատյան դաշտում գյուղատնտեսությամբ զբաղվող մոտ 400 000 մարդ կկանգնի այդ գործունեությամբ զբաղվելու հնարավորության կորստի փաստի առաջ, ինչն էլ կառաջացնի արտագաղթի նոր ալիք:
Ի՞նչ հրատապ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել այս աղետը կանխելու համար.
- Արարատյան արտեզյան ավազանում ստորերկրյա ջրերից ընդհանուր ջրառը սահմանափակել 34,7 խմ/վրկ կամ 1,0943 մլրդ. խմ/տարի ջրաքանակով:
- ԱԱԱ ստորերկրյա ջրերի ինքնաշատրվանող գոտում հորատանցքերով օգտագործվող միջին տարեկան ջրառը չպետք է գերազանցի 15 խմ/վրկ կամ 473 մլն.խմ/տարի ջրաքանակը, այդ թվում ձկնաբուծության նպատակով` 12 խմ/վրկ կամ 378,4 մլն. խմ/տարի:
- Գործող բոլոր ձկնային տնտեսություններում 1-2 տարիների ընթացքում ներդնել ջրախնայող փակ և կիսափակ համակարգեր:
- Գույքագրման ավարտից հետո կոնսերվացնել կամ լուծարել անհրաժեշտ քանակի հորատանցքեր` հաշվի առնելով դրանց փոխազդեցության շառավիղն ու տեխնիկական վիճակը, իսկ մնացած հորատանցքերը բերել փականային ռեժիմի:
- Բոլոր ձկնաբուծական տնտեսություններում պարտադիր իրականացնել մոնիտորինգ՝ ավտոմատ հեռակառավարման համակարգի՝ որպես պիլոտային ծրագրի ներդրմամբ:
- ԱԱԱ ստորերկրյա ջրերի ինքնաշատրվանող գոտում ջրառը կարգավորելու հետ զուգահեռ լուծարել գոյություն ունեցող վթարային, տիրազուրկ և հակասանիտարական վիճակում գտնվող թվով 348 հորատանցքերը:
- 1984թ. դրությամբ ԱԱԱ ինքնաշատրվանող գոտին վերականգնելու նպատակով, այդ գոտու սահմաններում կտրականապես արգելել նոր հորատանցքերի, ներառյալ՝ ջրօգտագործման թույլտվությունով (ՋԹ) տրամադրված և չհորատված հորատանցքերի հորատումը:
- Ուժեղացնել ՋԹ-ներով տրամադրված և առանց ՋԹ օգտագործվող ստորերկրյա ջրերի օգտագործման նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը:
- Ապահովել ՀՀ ջրային պաշարների, այդ թվում՝ ստորերկրյա ջրերի (քաղցրահամ, հանքային, թերմալ) միասնական կառավարումն և պահպանությունը:
- Իրականացնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ:
Ակնկալվում է, որ միջոցառումների պատշաճ իրականացման արդյունքում կվերականգնվի Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի բնական հաշվեկշիռը, և մենք ականատես չենք լինի հերթական էկոլոգիական աղետին...
Հ.Գ. Այս նյութում օգտագործված բոլոր տվյալները վերցված են պաշտոնական աղբյուրներից, որոնցից հիմնականն են 2014թ․-ի գարնանը հրապարակված «Մաքուր Էներգիա և ջուր» ծրագրի կողմից արված «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատումը» ուսումնասիրության հաշվետվությունները, որոնց ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` http://cew.am/am/news/show/176/4

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)
Կայք՝ http://www.armecofront.net/
Ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/armecofront