Աշխարհ

26.10.2014 18:33


Իսրայելցի նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ճգնաժամի մասին

Իսրայելցի նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ճգնաժամի մասին

Իսրայելի ֆինանսների նախարար Յաիր Լապիդը հայտարարել է իր երկրի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում արձանագրվող ճգնաժամի մասին, հայտնում է The Washington Times-ը:

«ԱՄՆ-ի հետ հարաբերություններում կա ճգնաժամ: Համագործակցությունը պետք է խարսխվի փոխադարձ հարգանքի և պատասխանատվության վրա»,-ասել է Լապիդը:

Իսրյալցի նախարարի այս հատրարությունը արվել է այն բանից հետո, երբ ամերիկացի պաշտոնատար անձինք մերժել են իսրայելալան կողմի խնդրանքը՝ կազմակերպել Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի, ազգային անվտանգության խորհրդական Սյուզան Ռայսի և պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը