Բողոքի ցույց ԱԺ-ի դիմաց՝ ընդդեմ մայրության նպաստի օրինագծի
Հոկտեմբերի 27-ին ժամը 13:00-ին ԱզգայինԺողովիշենքի դիմաց մի խումբ մտահոգ քաղաքացիների կողմից տեղի կունենա բողոքի ակցիա«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի առնչությամբ:
Հիշեցնենք, որ կառավարության կողմից հավանության արժանացած օրինագծի ուժի մեջ մտնելու դեպքում խիստ կրճատվելու է աշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական փոխհատուցման չափը և դրվելու է մայրության նպաստի վերին շեմ: Սույն օրինագիծը խախտում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ և միջազգային նորմեր:
Նախաձեռնության անդամները վստահ են, որ օրինագծով սահմանված փոփոխությունները աշխատող կանանց իրավունքների ոտնահարում են: Բացի այդ, փոփոխությունները կարող են հանգեցնել ծնելիության կրճատման և նպաստել արտագաթին: Նախաձեռնության անդամները ողջունում են կառավարության՝ չաշխատող կանանց ծննդաբերության նպաստ վճարելու գաղափարը, սակայն գտնում են, որ այդ փոփոխությունները չպետք է արվեն աշխատող կանանց հաշվին:
Նախաձեռնության անդամները կոչ են անում ԶԼՄ-ներին լայնորեն տարածել բողոքի ակցիայի մասին տեղեկատվությունը, մասնակցել միջոցառմանը և լայնորեն լուսաբանել այն:
Բողոքի ցույց ԱԺ-ի դիմաց՝ ընդդեմ մայրության նպաստի օրինագծի
Հոկտեմբերի 27-ին ժամը 13:00-ին Ազգային Ժողովի շենքի դիմաց մի խումբ մտահոգ քաղաքացիների կողմից տեղի կունենա բողոքի ակցիա «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի առնչությամբ:
Նույն օրը ժամը 14:30-ին տեղի կունենան լսումներ սույն օրինագծի կապակցությամբ: Նախաձեռնության անդամները կմասնակցեն օրինագծի լսումներին և հանդես կգան իրենց տեսակետներն արտահայտող ելույթներով:
Հիշեցնենք, որ կառավարության կողմից հավանության արժանացած օրինագծի ուժի մեջ մտնելու դեպքում խիստ կրճատվելու է աշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական փոխհատուցման չափը և դրվելու է մայրության նպաստի վերին շեմ: Սույն օրինագիծը խախտում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ և միջազգային նորմեր:
Նախաձեռնության անդամները վստահ են, որ օրինագծով սահմանված փոփոխությունները աշխատող կանանց իրավունքների ոտնահարում են: Բացի այդ, փոփոխությունները կարող են հանգեցնել ծնելիության կրճատման և նպաստել արտագաթին: Նախաձեռնության անդամները ողջունում են կառավարության՝ չաշխատող կանանց ծննդաբերության նպաստ վճարելու գաղափարը, սակայն գտնում են, որ այդ փոփոխությունները չպետք է արվեն աշխատող կանանց հաշվին:
Նախաձեռնության անդամները կոչ են անում ԶԼՄ-ներին լայնորեն տարածել բողոքի ակցիայի մասին տեղեկատվությունը, մասնակցել միջոցառմանը և լայնորեն լուսաբանել այն:
Քաղաքացիական նախաձեռնություն