Կարծիք

25.10.2014 18:48


«Երեկվա հանրահավաքը երկրում իրավիճակ փոխեց»

«Երեկվա հանրահավաքը երկրում իրավիճակ փոխեց»

Երեկվա հանրահավաքը երկրում իրավիճակ փոխեց:
Երեկ հարյուր հազարավոր մարդկանց աչքի առաջ Հայաստանում կտրուկ ձևավորվեց մի վիճակ, որում այլևս գործող իշխանությունները դերակատարում չունեն կամ, լավագույն դեպքում, ունեն հանդիսատեսի կարգավիճակ: Երկրում տիրում է մի իրավիճակ, որը արտահայտում է բացառապես ժողովրդի շահերը, իսկ իշխանությունները չունեն դրանում ոչ մի դերակատարում: Այս ամենը խոսում է այն մասին, որ նույնիսկ ներսում վերևները չեն կարողանում տիրապետել իրավիճակին. ասեմ ավելին, շտաբերի ձևավորումը իշխանափոխության անխուսափելիության խոսուն ապացույցն է: Փաստացի իշխանությունը մնացել է առանց ժողովրդի ու նմանվել է առանց զորքի մնացած գեներալի: Դե ինչ, եկեք փառքով ճանապարհենք նրանց դեպի գրողի ծոցը:

Արտակ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը