Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական
Պոլսահայ գրող, լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական: Մահչուփյանը սյունակ էր վարում թուրքական ընդդիմադիր «Զաման» թերթում, այնուհետև տեղափոխվեց իշխանություններին մոտ կանգնած «Աքշամ» պարբերական: Մահչուփյանը անդամակցում է քրդական հարցի կարգավորման առաջարկների մշակման համար 2013-ին ստեղծված «Իմաստունների խորհրդին», որում ներառված են ոչ կառավարական կազմակերպությունների., գիտական ու լրագրողական շրջանակների ավելի քան 6 տասնյակ ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է «Ermenihaber.am»-ը:
Իշխանամետ լրատվամիջոցներից «Սաբահ» պարբերականը գրում է, որ նախկին վարչապետ Ռեջեփ Էրդողանի՝ հայությանը հղած ցավակցական ուղերձից հետո Դավութօղլուի խորհրդականի պաշտոնում ազգությամբ հայի նշանակումը կարևոր քայլ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը զարգացնելու համար:
Ըստ «Սաբահ»-ի` Մահչուփյանն այդ պաշտոնում աշխատելու առաջարկը ստացել է անձամբ վարչապետից: Անցյալ շաբաթ, երբ կայացել է «Իմաստունների խորհրդի» հերթական ժողովը, ավարտին Դավութօղլուն հանդիպել է Մահչուփյանի հետ և նրան առաջարկել զբաղեցնել իր գլխավոր խորհրդականի պաշտոնը: Մահչուփյանն ընդունել է առաջարկը և նշանակվել:
Դավութօղլուն կարևորել է Մահչուփյանի ունեցած ներդրումը Թուրքիայի ժողովրդավարացման, քաղաքացիական հասարակության ձևավորման, պետական ու հանրային թեմաներում կառուցողականության դրսևորման գործում: Նշվում է նաև, որ Մահչուփյանը դերակատարում կունենա հայկական հարցի կարգավորման մեջ, մանավանդ որ Դինքի սպանությունից հետո «Ագոս» թերթի գլխավոր խմբագրի պարտականությունները կատարելիս արդեն ձեռք էր բերել հանրային լայն ճանաչում:
Էթյեն Մահչուփյանը ծնվել է 1968 թվականին: Բարձրագույն կրթությունը ստացել է Ստամբուլի Բողազիչի համալսարանի քիմիայի ֆակուլտետում: Այնուհետև Անկարայի համալսարանում մասնագիտացել է միջազգային տնտեսագիտության ոլորտում և 1977-1980թթ. դասավանդել նույն համալսարանում: 1980-1996 թվականներին զբաղվել է գործարարությամբ` ղեկավարելով մի շարք մասնավոր կազմակերպություններ: