Լրահոս

25.10.2014 11:41


Պիկեն Սուարեսին՝ «Միայն չկծես»

Պիկեն Սուարեսին՝ «Միայն չկծես»

Sports.ru–ի փոխանցմամբ՝ կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Լուիս Սուարեսին համարում է աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը: Աղբյուրը, հղում անելով «El Mundo Deportivo»-ին, մեջբերել է կատալոնական թիմի պաշտպանի խոսքերը. «Ինձ չեն հետաքրքրում կծելու հետ կապված դեպքերը: Ինձ չի հետաքրքրում Սուարեսի անցյալը: Նա առանց այդ էլ գիտի, որ սխալ էր: Որպես ֆուտբոլիստ՝ Լուիսն աշխարհի լավագույն հարձակվողների եռյակում է, և ես երջանիկ եմ, որ նա խաղում է մեր կազմում: Իհարկե, կատակում ենք... Նախորդ շաբաթ պաշտպանվում էի նրա դեմ, և մի քանի անգամ բախվեցինք: Այդ ժամանակ նրան ասացի՝ «Միայն չկծես ինձ»: Սուարեսը միայն ժպտաց»։

Այս խորագրի վերջին նյութերը