Լրահոս

25.10.2014 11:37


Լավրով. «Արևմուտքը հարվածում է միջազգային կայունությանը»

Լավրով. «Արևմուտքը հարվածում է միջազգային կայունությանը»

Lenta.ru–ի փոխանցմամբ՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ին ու արևմտյան երկրներին մեղադրել է միջազգային կայունությունը վտանգի տակ դնելու և այլ պետությունների ներքին գործերին խառնվելու համար:

«ԱՄՆ-ն ու արևմտյան այլ պետություններ իրենց աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար միջամտում են երկրների ներքին գործերին՝ խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները»-ասել է Լավրովը՝ նշելով, որ նման քաղաքականության արդյունքում Հարավսլավիան ռմբակոծվեց, տեղի ունեցան ներխուժումներ Իրաք, եղան Լիբիայի, սիրիական ճգնաժամերը։

Այս խորագրի վերջին նյութերը