Աշխարհ

25.10.2014 11:42


Պենտագոն. ««Իսլամական պետությունը» հարյուրավոր զինյալներ է կորցրել, սակայն մտադիր չէ հանձնվել»

Պենտագոն. ««Իսլամական պետությունը» հարյուրավոր զինյալներ է կորցրել, սակայն մտադիր չէ հանձնվել»

ԱՄՆ օդուժը և հակաահաբեկչական կոալիցիայի այլ երկրներ ավիահարվածներ են հացրել «Իսլամական պետությանը»՝ զգալի կորուստներ պատճառելով նրա շարքերին և ստիպելով ահաբեկիչներին փոխել մարտավարությունը։ Այս մասին նախօրեին ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար, փոխծովակալ Ջոն Քիրբին։
Նրան հարց է տրվել կոալիցիայի ռազմավարության արդյունավետության մասին Իրաքում և Սիրիայում։

«Մենք հավատում ենք, որ այդ ռազմավարությունը գործում է։ Կոալիցիան շարունակում է ամրապնդվել։ Այդ գործողություններն ունեն ուղիղ ազդեցություն ունեն ԻՊ վրա», – ասել է պաշտպանական գերատեսչության մամուլի խոսնակը։

«Մենք հաստատ գիտենք, որ ազդել ենք այդ տղաների վրա։ Նրանք կորցնում են եկամտի աղբյուրը, հրամանատարական կետերը, ֆինանսավորումը, վարժական ճամբարները, անթիվ տրանսպորտ և հրետանի», – նշել է Քիրբին։
«Նրանք հարյուրավոր զինյալներ են կորցրել։ Կորցրել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունը. երբ նրանք տեղաշարժվում են, նրանց խփում են», – հավելել է նա։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը