Լրահոս

25.10.2014 11:09


Ուկրաինայում լռության օր է Ռադայի ընտրություններից առաջ

Ուկրաինայում լռության օր է Ռադայի ընտրություններից առաջ

Ուկրաինայում այսօր լռության օր է հայտարարվել Գերագույն ռադայի կիրակնօրյա ընտրություններից առաջ։ Ընտրությունների արդյունքներով որոշվելու է ոչ միայն խորհրդարանի, այլև փաստացի կառավարության կազմը։
Սոցիոլոգների տվյալներով՝ քվեարկությունից երեք օր առաջ ընտրողների 20-30%–ը վերջնականապես չէր որոշել՝ գնալո՞ւ է արդյոք ընտրություններին, և ո՞ւմ է ձայն տալու։
Համաձայն օրենսդրության՝ կեսգիշերից ուժի մեջ է մտել ցանկացած քարոզչություն իրականացնելու արգելքը, ներառյալ՝ նախընտրական տեսահոլովակների ցուցադրումը հեռուստացույցով և այլն։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը