Կարծիք

25.10.2014 10:33


«Եռյակը» աղանդ չէ

«Եռյակը» աղանդ չէ

Քանի որ իշխանական համակարգում ընդունված է, որ գոյություն ունի ընդամենը մեկ կարծիք, և մնացած բոլորն իրավունք չունեն մտածելու, իշխանությունները մտածում են, որ նմանատիպ համակարգ պետք է լինի նաև ընդդիմության մոտ:
Բաղրամյան 26-ի ենթակայության տակ աշխատող ԶԼՄ-ն փորձում է ժողովրդին համոզել, որ «եռյակում» կա հակասություն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆիի միջև, քանի որ իրենք ունեն տարբեր դիրքորոշումներ ԵՏՄ-ի հետ կապված: Իրականում բոլորը պետք է հասկանան, և առաջին հերթին՝ իշխանական լրատվամիջոցները, որ «եռյակը» աղանդ չէ, և «եռյակի» բոլոր անդամներն ունեն սեփական կարծիք ունենալու իրավունք: Հենց սրանում է «եռյակի» հզորությունը: Դրա համար խորհուրդ կտամ բոլորին չփորձել քայքայել «եռյակը». միևնույն է՝ ոչինչ չի ստացվի:

Հրանտ Ենոքյան

Այս խորագրի վերջին նյութերը