Աննա Մովսիսյան. «Մարգինալներն ու հաճախորդներն այլ ասելիք չունեն»
Մարգինալները, հաստիքային և արտահաստիքային դհոլներն ու հաճախորդները երեկվա համապետական հանրահավաքից հետո իրար հերթ չէին տալիս այն մեկնաբանելու։ Եթե առաջ գոնե «ընդդիմադիր» դիրքերից էին սպասարկում ռեժիմի շահերը, ապա երեկ, այսպես ասած, «ափաշքյարա»։ Ոմանք հուզվել էին այն փաստից, որ Լևոն Տեր–Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը տարբեր մոտեցումներ ունեն ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության հարցում։ Այդ փաստը ոչ թե «եռյակի» թերությունն է, այլ առավելությունը, որքան էլ փորձեն համոզել բռնապետական ռեժիմների երկրպագուները։
Ժողովրդավարության առավելություններից մեկը և դրա սկզբունքային բաղադրիչը հենց բազմակարծությունն է։ Նորմալ է, որ քաղաքական ուժերը տարբեր մոտեցումներ ունեն որոշ հարցերի շուրջ, նորմալ է, երբ ներկայացվում են հասարակության տարբեր մոտեցումներ ինչ–ինչ հարցերի շուրջ։ Բազմակարծության առկայությունը «եռյակին» ավելի ուժեղ է դարձնում։ Հասկանալի է, որ մարգինալներն ու հաճախորդներն այլ ասելիք չունեն, և կախվում են փրփուրներից։ Այն աստիճանի ասելիք չունեն ոմանք, որ չարախնդում են՝ ինչպես կարդաց Գագիկ Ծառուկյանը, ինչ արեց Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Լևոն Տեր–Պետրոսյանը և այլն։ Բովանդակալից ոչ մի արձագանք սերժահայաստանի համար աշխատող ակտիվից չտեսա։ Կան մարդիկ, որ, ճիշտ է, դեմ են այս իշխանություններին (անկեղծության մեջ չեմ կասկածում), բայց կյանքի բերումով նրանց վրա արդեն հասցրել է աշխատել իշխանական քարոզչամեքենան՝ անկախ իրենց ցանկությունից։ Հետևապես, նրանց՝ իշխանություններին ու «եռյակին» դեմ լինելը, անկախ նրանց ցանկությունից՝ գցում է իշխանական տիրույթ։
Սակայն, անկախ ամեն ինչից, ամենակարևորն այն է, որ «եռյակը» միակարծիք է ամբողջական իշխանափոխության հարցում։ «Եռյակն» այսօր միակ քաղաքական ուժն է, և ընդհանրապես միակ ուժն է, որն ասելիք ու առաջարկներ ունի ժողովրդին, միակ ուժն է, ով գործնականում երկիրը տանում է փոփոխությունների, միակ ուժն է, ում հետևից գնում են հասարակության լայն զանգվածներ, միակ ուժն է, ում հավատում ու վստահում է ՀՀ քաղաքացիների գոնե 80%-ը, միակն է, ով երկրի քաղաքական կյանքում հակադրվում է, և կարող է հակադրվել իշխանություններին։
Աննա Մովսիսյան. «Մարգինալներն ու հաճախորդներն այլ ասելիք չունեն»
Մարգինալները, հաստիքային և արտահաստիքային դհոլներն ու հաճախորդները երեկվա համապետական հանրահավաքից հետո իրար հերթ չէին տալիս այն մեկնաբանելու։ Եթե առաջ գոնե «ընդդիմադիր» դիրքերից էին սպասարկում ռեժիմի շահերը, ապա երեկ, այսպես ասած, «ափաշքյարա»։ Ոմանք հուզվել էին այն փաստից, որ Լևոն Տեր–Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը տարբեր մոտեցումներ ունեն ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության հարցում։ Այդ փաստը ոչ թե «եռյակի» թերությունն է, այլ առավելությունը, որքան էլ փորձեն համոզել բռնապետական ռեժիմների երկրպագուները։
Ժողովրդավարության առավելություններից մեկը և դրա սկզբունքային բաղադրիչը հենց բազմակարծությունն է։ Նորմալ է, որ քաղաքական ուժերը տարբեր մոտեցումներ ունեն որոշ հարցերի շուրջ, նորմալ է, երբ ներկայացվում են հասարակության տարբեր մոտեցումներ ինչ–ինչ հարցերի շուրջ։ Բազմակարծության առկայությունը «եռյակին» ավելի ուժեղ է դարձնում։ Հասկանալի է, որ մարգինալներն ու հաճախորդներն այլ ասելիք չունեն, և կախվում են փրփուրներից։ Այն աստիճանի ասելիք չունեն ոմանք, որ չարախնդում են՝ ինչպես կարդաց Գագիկ Ծառուկյանը, ինչ արեց Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Լևոն Տեր–Պետրոսյանը և այլն։ Բովանդակալից ոչ մի արձագանք սերժահայաստանի համար աշխատող ակտիվից չտեսա։
Կան մարդիկ, որ, ճիշտ է, դեմ են այս իշխանություններին (անկեղծության մեջ չեմ կասկածում), բայց կյանքի բերումով նրանց վրա արդեն հասցրել է աշխատել իշխանական քարոզչամեքենան՝ անկախ իրենց ցանկությունից։ Հետևապես, նրանց՝ իշխանություններին ու «եռյակին» դեմ լինելը, անկախ նրանց ցանկությունից՝ գցում է իշխանական տիրույթ։

Աննա Մովսիսյան