Չեմ էլ մասնակցել հանրահավաքին, աշխատանքի էի շտապում, Ազատության հրապարակի կողքով անցա... Մարդկային ծով, կանգնած են նույնիսկ Կարապի լճի երկայնքով, Հյուսիսային պողոտայում... Մտածեցի՝ այ մարդ, էսքանի կեսի կեսի կեսի կեսի կեսի կեսի կեսի կեսի կեսի կեսը եթե հանկարծ բողոքեր իմ հեռուստատեսային հաղորդման դեմ, անմիջապես կփակեի, կգնայի հեռավոր մի գյուղ, կփակվեի կիսախարխուլ տանը, կարտոֆիլ կաճեցնեի, մի կերպ կապրեի, միայն թե հանրության աչքին չերեւայի՝ ամոթից չմեռնեի... Լավ, էս մի բուռ հանրապետությունում էլ ինչքան մարդ պետք է հավաքվի, որ չդիտվի որպես բողոքողների փոքր խումբ... Կոնկրետ ասեք՝ այ եթե մինչեւ Սարյանի պուրակը կամ Տիկնիկային թատրոնը մարդկանցով լցնեք, նոր կմտածենք ամոթից մեռնելու մասին... Ամոթ է, մեռե՛ք վերջապես... Քաղաքական իմաստով եմ ասում...
Արմեն Դուլյան

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից