Կարծիք

24.10.2014 22:02


«Հասունացել է փոփոխությունների մի անկասելի գործընթաց»

«Հասունացել է փոփոխությունների մի անկասելի գործընթաց»

Համաժողովրդական երկրորդ հանրահավաքը կայացավ:
Ժողովուրդը լսեց այդքան սպասված խոսքն ու գործողությունների ծրագիրը:
Հասարակությունն արդեն գիտի, թե ի՞նչ գործողություններ ենք իրականացնելու, ի՞նչ մեխանիզմներով ենք շարունակելու հանրային հավանություն և հենց հանրային պահանջով ընթացող շարժումը, որոնք իր ելույթում հանգամանալից ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Մենք ձևավորել ենք ժողովրդի արդարացի պահանջները, որոնք պետք է կատարվեն իշխանությունների կողմից:
Հակառակ դեպքում համաժողովրդական առավել լայն համախմբվածությամբ կհասնենք ժողովրդի պահանջների կատարմանը:
Ժողովրդին անհրաժեշտ են նոր իշխանություններ, ժողովրդին անհրաժեշտ են այնպիսի իշխանություններ, որոնք կհոգան ժողովրդի խնդիրները:
Հասունացել է փոփոխությունների մի անկասելի գործընթաց:
Մենք ապրում ենք պատմական բացառիկ համախմբվածության և փոփոխություններ իրականացնելու ժամանակաշրջանում:
Այս մեծ գործում կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը, յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր գործողություններն ու վճռականությունն ունենալու է անգնահատելի ազդեցություն սպասվող հաղթանակի կերտման գործում:
Մեզ պատրաստվում ենք գործել օրենքի տառին հավատարիմ և իրավական բոլոր մեխանիզմները կիրառելով: Վստահ եղեք, որ կհասնենք բոլորիս կողմից սպասված արդյունքին:
Միասին, իրար հետ՝ մինչև վերջ:

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը