Լրահոս

24.10.2014 17:39


Ստեփան Դեմիրճյան. «Ոչ թե Սահմանադրությունն է պետք փոխել, այլ Սահմանադրությունը խախտող իշխանությանը»

Ստեփան Դեմիրճյան. «Ոչ թե Սահմանադրությունն է պետք փոխել, այլ Սահմանադրությունը խախտող իշխանությանը»

–Երկրի այսօրվա ծանր վիճակը տարիներ շարունակ իրականացվող հակաժողովորդական քաղաքականության տրամաբանակ արդյունքն է,–Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը։

–Երկրի այսօրվա ծանր վիճակը տարիներ շարունակ իրականացվող հակաժողովորդական քաղաքականության տրամաբանական արդյունքն է։ Հայաստանն այսօր գտնվում է համակողմանի ճգնաժամի մեջ և դա պայմանավորված է գլխավորապես ապաշնորհ կառավարմամբ։ Մարդկանց մի խումբ զավթել է իշխանությունը, սեփականացրել է երկիրը և ուզում է հավերժ իշխել։ Այս ամենը հնարավոր չէ հանդուրժել։ Ակնհայտ է, որ երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ։ Ժողովորդի վստահությունը վայելող իշխանության ձևավորում. սա՛ է օրվա հրամակայանականը,–ասել է Ս. Դեմիրճյանը՝ հավելելով, որ ոչ թե Սահմանադրությունն է պետք փոխել, այլ Սահմանադրությունը խախտող իշխանությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը