Լրահոս

24.10.2014 17:26


Արամ Մանուկյան. «Այսօր Ազատության հրապարակը հայտ է ներկայացնում, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին»

Արամ Մանուկյան. «Այսօր Ազատության հրապարակը հայտ է ներկայացնում, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին»

Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ընդգծել է, որ այսօր Ազատության հրապարակը հայտ է ներկայացնում աշխարհին և Հայաստանի իշխանություններին, որ ինքը գալիս է իշխանության, ինքը իրականացնում է ՀՀ Սահմանադրության անփոխարինելի կետը, որ ՀՀ–ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։

Նա կոչով դիմել է բոլոր նրանց, ովքեր հրապարակում չեն.

–Թոթափե՛ք վախը, ուղի՛ղ կանգնեք, ողնաշարն ուղղե՛ք, գլուխը բարձրացրե՛ք և եկե՛ք հրապարակ։ Այստե՛ղ է հայ ժողովրդի պատմությունը կերտող արժանապատիվ մասը, եկե՛ք, միացե՛ք ժողովրդին,–ասել է Ա. Մանուկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը